2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեից 12.7 մլրդ դրամ տրամադրվել է ԼՂՀ-ին՝ որպես միջպետական վարկ: Այս մասին ասվում է ֆինանսների նախարարության հաղորդագրությունում։ Վրաստանի կողմից նույն ժամանակահատվածում Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով կատարվել է 120.9 մլն դրամի (320 հազար դոլար) վճարում՝ նախատեսված 124.9 մլն դրամի փոխարեն:
«Ստացված գումարից 49.1 մլն դրամը նախորդ տարվա պարտավորությունն է և Վրաստանի կողմից փոխանցվել է 2010 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է ընթացիկ տարվա հունվար ամսին»,- ասվում է այդ հաղորդագրությունում: