Գերմանիայի Կալշտադտ կոմունայի (Ռայնլանդ Պֆալցի դաշնային երկրամաս) խորհուրդը, որտեղից XIX դարում արտագաղթել են Դոնալդ Թրամփի տատը և պապը, հրաժարվել Է նրան պատվավոր քաղաքացու կարգավիճակ շնորհել: Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ սույն որոշումը խորհուրդն ընդունել Է հունվարի 26-ի երեկոյան, ինչի մասին հայտնել Է տեղի քաղաքագլուխ Թոմաս Յավորեկը՝ դա պատճառաբանելով նրանով, որ այդ կոչումը կոմունայում դեռ երբեք չի շնորհվել և այդպես կլինի նաեւ այսուհետև:
Կոչումը շնորհելու նախաձեռնությամբ հանդես Էր եկել Գերմանիայի «Հանրապետականներ» (Republikaner) ազգային-պահպանողական կուսակցության՝ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության հոմանիշի ներկայացուցիչ Ալեքսանդր Դիտելը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Deutsche Welle ռադիոկայանը հայտնել Էր ԱՄՆ-ի նախագահի գերմանական արմատների մասին: Դոնալդի պապ Թրամփը (ծննդյամբ Ֆրիդրիխ Թրումփը) լույս աշխարհ Է եկել 1869 թվականին Կալշտադտ գյուղում եւ 1885 թվականին արտագաղթել Է ԱՄՆ։








































