Հայտնի մոդել Իրինա Շեյքը մասնակցել է Bally առևտրի կենտրոնի գովազդային արշավին։ Նա ներկայացրել է գարուն-ամառ սեզոնի հագուստի նոր հավաքածուն։ Նրա մասնակցությամբ հոլովակը հրապարակվել է YouTube-ում։ Նկարահանումներն անց են կացվել Նյու Յորքում։
Հիշեցնենք, որ 2016թ․ ԶԼՄ-ներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ Իրինա Շեյքը հղի է։ Տեղեկատվության համաձայն՝ երեխայի հայրը աշխարհահռչակ դերասան Բրեդլի Կուպերն է։








































