ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը 2008-2011թթ. ամերիկացիների էլեկտրոնային փոստերից հավաքել է տարեկան 56 հազար հաղորդագրություն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դա հայտնի է դարձել ԱՄՆ հատուկ ծառայությունների հրապարակած տվյալների շնորհիվ՝ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծող նյութերի հետ կապված սկանդալը հարթելու համար: ԱԱԳ ներկայացուցիչների խոսքերով՝ ԱՄՆ քաղաքացիների հաղորդագրությունները հավաքելը տեղի է ունեցել «ոչ կանխամտածված կերպով», քանի որ սխալ է աշխատել տվյալներ հավաքելու համակարգը:
Այնուամենայնիվ, արտաքին հետախուզական դատարանը խոստովանել է, որ այդ գործողությունը հակասում է ԱՄՆ օրենսդրությանը և սահմանադրությանը: Դատարանը նաև հայտարարել է, որ պետությունն իրավունք չուներ 3 տարի գաղտնի պահել տվյալները հավաքող համակարգի սխալ աշխատանքի մասին:











































