ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան չորեքշաբթի 17 հարված է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օբյեկտներին, հայտնում է RIA Novosti-ն:
Կոալիցիայի շտաբի տեղեկատվությամբ` Ռաքքայի շրջանում հասցվել է 12 ավիահարված, որի հետևանքով ոչնչացվել են ԴԱԻՇ-ի 8 մարտավարական ստորաբաժանում, 9 կրակակետ, 3 ավտոմեքենա, թունել, բունկեր և զինյալների անցակետը:
Եվս 5 հարված հասցվել է Այն-Իսա և Դեյր էր Զոր բնակավայրերի շրջանում:












































