Friday, 19 06 2026
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում

ՔԿՎ նախկին պետի գործով հարցաքննվել են տուժողներն ու «տուժողակերպ» վկան

2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի դեմ գործով այսօր շարունակվել է դատաքննությունը:

Տուժող Սամվել Մալխասյանը հայտնել է, որ երկու բնակարան է գնել «Սամոշ» ՍՊ ընկերության կողմից կառուցվող շենքում՝ մեկն իր, մյուսը՝ իր  հարազատի համար՝  8-րդ և 2-րդ հարկերում: Ըստ նրա՝ շենքը պատկանում էր Սամվել Հովհաննիսյանին, նա էլ հանդես էր գալիս որպես վաճառող: 8-րդ հարկում կառուցվող իր բնակարանը նոտարով վավերացված առուվաճառքի պայմանագրով պետք է իրեն հանձնվեր մինչև 2010թ. դեկտեմբերը՝ բնակարանի համար տուժող գնորդը վճարել է գումարն ամբողջությամբ՝ 22 մլն. դրամից ավելի: Գումարը նոտարի ներկայությամբ տվել է անձամբ Սամվել Հովհաննիսյանին, նա էլ փոխանցել է մեկ այլ անձի, որին ինքը չի ճանաչում: Ընդ որում, վաճառողը գնորդին անդորրագիր չի տվել՝ նշելով, որ առուվաճառքի պայմանագրում նշված է վաճառքի գինը:  

Ավելի ուշ պարզվել է, որ կառուցվող շենքում սկսվել է սնանկության գործընթաց, ինչը Սամվել Հովհաննիսյանն, ըստ տուժողի, հերքում էր, ապա սնանկության գործընթացի կառավարիչ նշանակված Արսեն Չիչյանից տեղեկացել է, որ 8-րդ հարկի բնակարանը սնանկության հանձնաժողովին չի ներկայացվել: Ս.Հովհաննիսյանի պարզաբանմամբ, «պտիչկա եմ դրել, որ հարկային դաշտում չերևա», ավելի ուշ պարզվել է, որ հիշյալ բնակարանը վաճառվել է մեկ այլ անձի ևս՝ Նունե Սարգսյանին, ինչը Սամվել Հովհաննիսյանը հերքել է, թե Ն.Սարգսյանին չի վաճառվել, թյուրիմացություն է: Մինչ օրս 8-րդ հարկի բնակարանի հարցը «օդում կախված է», ուստի տուժողը նախկինի պես պահանջում է բնակարանը կամ գումարը:  

Նունե Սարգսյանն, ով գործով վկա է, նույնպես հայտնեց դատարանին, որ շենքի տերը Սամվել Հովհաննիսյանն էր: Վկան, շրջվելով Սամվել Հովհաննիսյանի կողմը, հայտարարեց. «Դուք եք ներկայացել որպես տերը, հաշվարկներ արել»:  

Տուժող Սամվել Այվազյանին բաժին է ընկել բնակարան, որը, ինչպես հետագայում է պարզվել, երեք հոգու է վաճառված, «որից մեկը ես եմ»: Տուժողը հավելեց՝ «պայմանավորվել, ընդհանուր հայտարարի ենք եկել Սամվել Հովհաննիսյանի հետ, նրան էլ տվել եմ գումարը»:  Բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրում  20 մլն. դրամի փոխարեն գրվել է  11 մլն., ինչն, ըստ տուժողի,  Ս.Հովհաննիսյանը պատճառաբանել է հարկային խնդիրներով:  

Տուժող, Հովհաննիսյան ընտանիքի վաղեմի հարևան Արուսյակ Մուրադյանը հայտարարեց, որ բնակարանի դիմաց անձամբ Սամվել Հովհաննիսյանին գումար չի տվել, ճիշտ է, եղել է դեպք, երբ փողը տվել է նրա հորը՝ Թելման Հովհաննիսյանին, և Ս.Հովհաննիսյանը ներկա է եղել: Մինչդեռ որպես վկա ու տուժող Արուսյակ Մուրադյանը նախաքննության ընթացքում, մասնավորապես,  հայտնել էր, որ  գումարը առձեռն տվել է Սամվել Հովհաննիսյանին՝ «պայմանավորվածությունները, վճարումները Սամվել Հովհաննիսյանի հետ են եղել», սակայն «ձևական առումով ստորագրել է Թելման Հովհաննիսյանը»: Տուժողը նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո էլ հայտարարեց, որ Սամվել Հովհաննիսյանից պահանջ չունի, ըստ նրա՝ ինքը պահանջ ունի «Սամոշ» ՍՊԸ-ից:  

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ՝ օգոստոսի 28-ի դատական նիստում ցուցմունքներ կտան վկաները:  

Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից և շահադիտական դրդումներով, պատվերով՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության նախապատրաստության կազմակերպում,  ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն:

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում