Մեծ Բրիտանիայի Քարդիֆ քաղաքում ապրող 27-ամյա կինը հարսանիքի օրն իր սիրելիին յուրօրինակ նվեր է մատուցել: Նա համաձայնել է նրան տալ իր երիկամը, որպեսզի վերջինս հաղթահարի մահացու հիվանդությունը:
Կնոջ խոսքերով՝ 2 տարի առաջ, ըստ բժիշկների ախտորոշման, նրա ամուսնու մոտ երիկամային անբավարարվածության 5-րդ աստիճանն էր: Բժիշկներն ասել են, որ երիկամները գործում են ընդամենը 5 տոկոսով, և նրա կյանքը վտանգի տակ է:
Բժիշկները պնդել են, որ տղամարդուն շատ շտապ երիկամի փոխպատվաստում է անհրաժեշտ: Իսկ մի շարք անալիզներից հետո պարզվել է, որ Լիզայի երիկամը համընկնում է, հաղորդում է Life News-ը:
Երկար մտածելուց հետո հարսանիքի նախօրեին Լիզան այն ժամանակ դեռևս իր փեսացուին հայտնել է ուրախալի լուրը՝ այն, որ իր երիկամը կմատուցի որպես հարսանեկան նվեր:











































