Wednesday, 10 06 2026
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Չիլիի Հանրապետություն (մայիսի 21-22)

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուղեկից շքախմբով ժամանեց Չիլիի Հանրապետության մայրաքաղաք Սանտյագո։

Չիլի հովվապետական այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին նաև Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, թեմական խորհրդի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը և Չիլիում ՀՀ պատվո հյուպատոս Էդուարդո Ռոդրիգեզ Գոնաչին։

Սանտյագոյից Նորին Սրբությունն ուղևորվեց Վալպարաիսո` մասնակցելու Չիլիի Ազգային ժողովի նիստին, որի ընթացքում Չիլիի պետական տոնի` Նավատորմի փառքի օրվա առիթով նախատեսված էր երկրի նախագահ Միգել Խուան Պիներայի ելույթը։ Ազգային ժողովի հանդիսավոր նիստից հետո Նորին Սրբությունը մասնակցեց տոնական շքերթին, ապա հանդիպեց Չիլիի նախագահ Միգել Խուան Սեբաստիան Պիներային։

Երեկոյան Սանտյագոյում, «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների սրահում, Վեհափառ Հայրապետը հանդիպեց Չիլիի հայ համայնքի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Չիլիի քաղաքական գործիչներ։ Նորին Սրբությունը, դիմելով ներկաներին, ուրախություն հայտնեց հանդիպման համար։ Հայրապետը նաև ողջունեց պետական, քաղաքական և կրոնական գործիչների ներկայությունը հանդիպմանը` այն նկատելով հարգանքի արտահայտություն Չիլիի հայորդիների հանդեպ և հայորդիների միջոցով հարգանքի դրսևորում Հայոց Հայրապետի հանդեպ։ «Գոհություն է մեզ համար, որ աշխարհում սփռված հայորդիներն ամենուր, ինչպես և այստեղ` Չիլիում, արթուն են պահում իրենց հոգիներում լույս հավատքը մեր հայրերի, որ հայոց կյանքում արմատավորվեց քարոզչությամբ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների։ Սիրելի հայորդիներ, ազգային-եկեղեցական կյանքում մեր ձեռքբերումներն ու հաջողությունները ոգևորություն ու քաջալերություն են մեզ համար, իսկ խնդիրներն ու մարտահրավերները` ահազանգ և կոչ` միաբանությամբ, միասնական գործունեությամբ դիմագրավելու, մեկմեկու զորակցելու, նեցուկ լինելու և համախումբ ջանքերով լուծումներ գտնելու։ Այս առումով կարևոր է նաև բոլորիս նախանձախնդիր գործունեությունը, քանզի Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությունը ամենքինս է։ Յուրաքանչյուր հայ` որպես մի մասնիկը մեր ժողովրդի, գիտակցելով, որ հոգու պարտք ունի ողջ հայության առջև, պիտի գործի ոչ միայն անձնական, այլև համազգային մեր բարեկեցության և բարօրության, մեր ողջ ազգի փրկության համար։ Մեր բազում ազգային նպատակները, նվիրական իղձերն ու երազանքները իրականություն կդառնան, երբ մեր անհատական կյանքը լույս դարձնենք մեր հավաքական կյանքի համար` հավատքից բխող առաքելության նոր կենսագործումներով», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Մայիսի 22-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Սանտյագոյի արքեպիսկոպոս Ռիկարդո Էցցատիի հետ։ Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների սերտ հարաբերություններին` կարևորելով երկու Եկեղեցիների միջև եղբայրական գործակցության առավել ամրապնդումն ու արդյունավորումը։ Զրույցի ընթացքում նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց Չիլիի Կաթոլիկ Եկեղեցու աստվածաբանական բարձրագույն կրթական հաստատությունում հայ հոգևորականի ուսման և կեցության վերաբերյալ, որով նաև Չիլիի հայ համայնքը, ի դեմս ուսանող հոգևորականի, կունենա իր հոգևոր հովիվը։

Այնուհետև Վեհափառ Հայրապետն այցելեց Սանտյագոյի Հայաստանի Հանրապետության հրապարակ, որտեղ հավատացյալ հայորդիների մասնակցությամբ աղոթք բարձրացրեց Չիլիի հայ համայնքի զորացման, համայն հայության ու Մայր Հայրենիքի բարօրության ու առաջընթացի համար։

Կաթոլիկ համալսարանի եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց եկեղեցական արարողություն։ Հավատացյալներին ուղղված խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ խաչի խորհրդին, նշելով, որ Տերունական խաչից բխող կենսատու ուժով է զորացել մեր ժողովուրդը, դիմակայել փորձությունների ու արհավիրքների և, հաղթահարելով դժվարություններ ու նեղություններ, իր մեծ հավատքի շնորհիվ կերտել է նոր կյանք` խարսխված ազգային արժեքների ու սրբությունների վրա։ Նորին Սրբությունը տեղեկացրեց նաև առաջիկային հայ համայնքին սպասավորություն բերելու համար Չիլի մեկ հոգևորականի ծառայության կոչելու մասին, ինչը հավատացյալները ողջունեցին բուռն ծափահարություններով։

Նույն օրը Հայոց Հայրապետն այցելեց նաև Սանտյագոյի «Հայ տուն», ուր տեղի ունեցավ խաչքարի օրհնություն և հոգեհանգստյան արարողություն` համայնքի հանգուցյալ անդամների հոգիների խաղաղության համար աղոթքով։ «Հայ տանը» կազմակերպված ճաշի ընթացքում Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Չիլիի Հայ գաղութային վարչության ատենապետ Խուան Պաբլո Գույումջյանին, վարչականներին և նրանց գործակիցներին` Հովվապետական այցի պատշաճ կազմակերպման համար։ Վեհափառ Հայրապետը, նաև դիմելով ներկաներին, հորդորեց ամուր պահել ազգային ոգին ու ավանդույթները, շարունակել հավատարիմ մնալ Մայր Եկեղեցուն և մեր պատմության ու անցյալի ձեռքբերումների արժևորումով` կերտել նոր օրը հայոց լուսառատ գալիքի։

Նույն օրը երեկոյան Նորին Սրբությունը և Վեհափառ Հայրապետին ուղեկցող շքախումբը ուղևորվեցին Վենեսուելա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում