ԱՄՆ-ի ռազմական դատարանը WikiLeaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մենինգին 35 տարվա ազատազրկման է դատապարտել: Այս մասին դատարանի դահլիճից հաղորդել է «Ռուսաստանի ձայնը»:
Մենինգի կալանքի 35 տարի ժամկետը կկրճատվի այնքան ժամանակով, որքան որ նա կալանքի տակ է եղել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական բազայում՝ 2010-ի մայիսի 29-ից ի վեր:
Բացի այդ, նրա կալանքի ժամկետը կնվազեցնեն ևս 112 օրով այն բանի համար, որ վերջին 3 տարիների ընթացքում նրան ծանր պայմաններում են պահել:
Նախքան վաղաժամկետ ազատության համար դիմելը՝ Մենինգը պետք է կալանքի տակ անցկացնի իր պատժաժամկետի 1/3-ը:
Դատարանը վճռել է ազատել նրան բանակից՝ զրկելով իրավունքներից և արտոնություններից:
Դատավճիռը հրապարակել է ռազմական դատավոր գնդապետ Դենիզ Լինդը:











































