Բրիտանացի զինվորականները օդից նկարել են ռուսական նավախմբին՝ Լա Մանշի նեղուցում: Տեսագրությունում երևում են «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը և «Պյոտր Վելիկի» հրթիռակիր հածանավը` բրիտանական «Սենտ-Օլբանս» ֆրեգատի ուղեկցությամբ: Տեսանյութը հրապարակել է Daily Mail պարբերականը:
Հոլովակում նաև երևում են Թագավորության ռազմաօդային ուժերի երկու Typhoon ռազմական ինքաթիռներ:
Ռուսական նավերը հունվարի 24-ին Լա Մանշով անցել են հյուսիս:











































