Մախաչկալայի «Անժի»-ի պաշտպան Ժոաո Կարլոսը կարիերան կշարունակի Մոսկվայի «Սպարտակ»-ում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բոլոր կողմերը համաձայնության են եկել տրանսֆերի հարցում, որի համար «Անժի»-ն կստանա 1 մլն դոլար փոխհատուցում:
Շատ շուտով խաղացողը իր ստորագրությունը կդնի «Սպարտակ»-ի հետ պայմանագրի տակ ու կդառնա Յուրա Մովսիսյանի ու Արազ Օզբիլիսի նոր թիմակիցը:







































