Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հորդանանի թագավոր Աբդուլլա Երկրորդը քննարկել են սիրիական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր` հաշվի առնելով Աստանայում տեղի ունեցած հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն:
«Բանակցությունների ընթացքում մանրամասն կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային խնդիրներին առնչվող հարցեր: Օրակարգում կլինի նաև ահաբեկչական սպառնալիքի խնդիրը»,- ասված է երկու երկրների ղեկավարների հանդիպման համար նախապատրաստված նյութերում:











































