Ամերիկացի փոփ աստղ Մադոնան Մալավիից ևս երկու երեխա որդեգրելու համար փաստաթղթեր է ներկայացրել՝ տեղեկացնւոմ է Associated Press-ը:
Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքով՝ երգչուհին Գերագույն դատարան է ներկայացել հունվարի 25-ին: Որոշումը պետք է հրապարակվի մեկ շաբաթ անց:
Հիշեցնենք, որ 2008թ. Մադոնան որդեգրել էր Դևիդ Բանդուին, մեկ տարի անց՝ Մերսի Ջեյմսին. երկուսն էլ ծնունդով Մալավիից էին:
Բացի դրանից՝ երգչուհին Raising Malawi բարեգործական կազմակերպության հիմնադիրն է:





































