Օնտարիո նահանգի քաղաքներից մեկի բնակչությունը բառացիորեն եռում է այն բանից հետո, երբ 13-ամյա տղայի տատիկն անանուն նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ նրանք կամ պետք է լքեն քաղաքը, կամ աուտիզմով տառապող տղային էվթանազիայի ենթարկեն: Այս մասին հաղորդում է Ze Province-ը:
Նամակում նշվում է, որ «խռխռացող կետի ձայները», որոնք արձակում է տղան, վախեցնում են նամակի հեղինակի «նորմալ երեխաներին», և որ «այդ երեխան խոչընդոտ է բոլորի համար և միշտ էլ այդպիսին կմնա», և որ «ճիշտ կլիներ նրան տանել այդտեղից կամ ուղղակի քնեցնել»:
Տղայի տատիկը՝ Նյուքասլ քաղաքի բնակչուհի Բրենդա Միլսոնն ասել է, որ այդ սարսափելի նամակը կարդալուց անմիջապես հետո ոստիկանություն է դիմել: Նա նաև նշել է, որ իր թոռը՝ Մաքսը, ծնողների և ավագ եղբոր հետ ապրում է Օշավայում, երբեմն էլ իրեն է հյուր գալիս: Միսիս Միլսոնը կարծում է, որ հենց այդ պատճառով էլ, հնարավոր է, կարծել են, թե ինքն է Մաքսի մայրը:












































