Friday, 19 06 2026
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում

Ալիևն իր կլանի հետ միասին ոչ միայն ձեռնտու, այլ երկնային նվեր է մեզ համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, Ռուսաստանը սկսել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ: Ի՞նչ եք կարծում՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաշեմին պատժամիջոցներ կկիրառվե՞ն նաև Հայաստանի նկատմամբ, թե՞ քանի որ Հայաստանը նախաստորագրում է, Ուկրաինան ստորագրում՝ նման բան չի լինի:

– Անշուշտ, ճնշումները Հայաստանի վրա կավելանան, թեև մեր անկախության առաջին իսկ օրից դրանց պակաս երբևէ չի եղել: Այդ ճնշումները պարտադիր չէ, որ մեկը մեկին կրկնեն ուկրաինական պատժամիջոցները:

Իսկ Ինչպե՞ս կգնահատեք Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան, այն հաջողվա՞ ծ էր, թե՞ ոչ: Կարո՞ղ ենք ասել, որ այդ այցով Պուտինը Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրեց:

Պուտինի այցը թող գնահատեն հայաստանյան «Պուտինի վկաները», որոնց պակաս դարձյալ չկա Հայաստանում: Եթե Հայաստանը փոքր-ինչ ունի պետական ինքնագիտակցում, ապա ոչ մի հոգեբանական ճնշման հարց չի կարող լինել. այդ Ռուսաստա՛նը պետք է հոգեբանորեն ճնշված զգա իրեն, երբ իր «մարտական արծիվները» ադրբեջանցի և հյուսիսկովկասյան առևտրական խեղճ կանանց դեմ են աքլորանում, իսկ Գաբալայում թյուրքալեզու ժողովուրդները փորձում են ինքնուրույն լուծումներ փնտրել տարածաշրջանի համար՝ զանց առնելով Ռուսաստանին, որն այս աշխարհահատվածի ճանաչված տիրական կենտրոնն էր մինչև վերջերս:

Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարություն արեց այն մասին, որ Հայաստանի համար ձեռնտու է Իլհամ Ալիևի վերընտրվելը. դա այդպե՞ս է, թե՞ ոչ:

Այո՛, դա այդպես է, և այդ մասին մենք ասել ենք տարիներ առաջ: Պարզապես, ոչ թե «վերընտրվել», այլ իշխանությունը պահպանել. Հայաստանում և Ադրբեջանում չեն ընտրվում կամ վերընտրվում, այստեղ զավթում են, պահում և ժառանգում: Իսկ Ալիևի իշխանության մնալը հայկական կողմին ձեռնտու է բացառապես այն պատճառով, որ տարածաշրջանի ճակատագրի իրական երաշխավորների համար ոչ մի էական շարժառիթ չի մնում ժողովրդավարության անընդունակ մի ժողովրդից Արցախը վերցնել և հանձնել ժողովրդավարության անընդունակ մյուս ժողովրդին: Ժամանակը ցույց կտա, թե որ մեկս ենք առավել արժանավոր: Խնդիրն արժանավորության մեջ է, և այս պարագայում Ալիևն իր կլանի հետ միասին ոչ միայն ձեռնտու, այլ երկնային նվեր է մեզ համար. նա մեզ լրացուցիչ ժամանակ է տալիս ժողովրդավարության համար պայքար ծավալելու և արժանավորության քննությունը բռնելու համար:

Ի՞նչ եք կարծում՝ հայ-ռուսական հարաբերությունները հիմա կարելի՞ է ճգնաժամային համարել. ի՞նչ պետք է արվի դրանք նորից լավացնելու համար:

Հայ-ռուսական պետական հարաբերություններ չկան, որ լինեն ճգնաժամային կամ մեկ այլ տեսակի. առկա է սուզերենի և վասալի կապ: Դրանք գործընկերային փոխշահավետ հարաբերության կարող են վերաճել մեր քաղաքական գիտակցության միջից գավառականության և ստրկամտության թոթափումից հետո: Հայաստանը կարող է Ռուսաստանի տարածաշրջանային իրական բարեկամը դառնալ միայն ազատագրվելուց և ժողովրդավարական դառնալուց հետո:

Հայաստանն, այդուհանդերձ, կդիմակայի՞ այս ճնշումներին և կնախաստորագրի՞ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը։

Առիթ ներկայացել է, և ասել ենք այս մասին, որ Հայաստանը կստորագրի, եթե մինչ այդ այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերեն Ռուսաստանն ու Արևմուտքը: Եվ չի ստորագրի, եթե մինչ այդ Ռուսաստանն ու Արևմուտքն այդպիսի պայմանավորվածություն ձեռք չբերեն: Իսկ թե ինչպիսին կլինի նրանց պայմանավորվածությունը, կամ գուցե արդեն կա, բացարձակապես կախված չէ Հայաստանի կամքից. և փառք Աստծո, որ կախված չէ, այլապես մենք տանուլ կտայինք մեր պետականությունը դեռ խանձարուրում։ Մենք այդ կամքը, որպես գույք՝ պարտքի դիմաց, դեռ մեր պետականության արշալույսին զիջել ենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մեր անկարողությամբ, նույնիսկ ավտորիտար, դիկտատորական, հակաժողովրդավարական որևէ ռեժիմ ինքնուրույնաբար հաստատելու անկարությամբ: Իսկ եթե անենք հակասող ենթադրություն, թե Հայաստանն իրականում ինքնիշխան երկիր է և ինքնուրույն որոշումներ կայացնելու ոգի ունի, ապա առանց վարանման պետք է ստորագրի և այնպիսի նրբությամբ, որպեսզի իր հերթին չվիրավորի առանց այդ էլ իրեն վիրավոր գազանի տոտալ վտանգներով հղի վարքով պահող Ռուսաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում