Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

2017-ը այն հազվագյուտ տարիներից է, որ մառախուղի տևողությունը եղավ 40 օր. Գագիկ Սուրենյան

Հունվարի սկզբին հայկական լեռնաշխարհի վրա ձևավորվեց անտիցիկլոն, որը դարձավ օդային պատնեշ, ինչն էլ արգելք հանդիսացավ բոլոր տեսակի տաք օդային հոսանքների և տեղումնաբեր օդային զանգվածների ներհոսքի համար դեպի Հայաստան։ Այս մասին ասաց  Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության  կենտրոնի  պետ Գագիկ Սուրենյանը։ 

«Ըստ մեր վիճակագրական հետազոտության, 2017 թվականն այն հազվագյուտ տարիներից է, որ մառախուղի տևողությունը եղավ 40 օր։ Այսպիսի դեպք 100 տարվա մեջ եղել է հինգ տարի՝ 1932, 1953, 1964, 1972, 2013 և 2017 թվականներին»,– ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով՝ այս ամենի արդյունքում Արարատյան դաշտում՝  նախալեռնային գոտում և Երևանում շարունակական գրանցվել են մառախուղ և սառնամանիքային եղանակներ։ Հունվար ամսվա ընթացքում եղել են բազմաթիվ տաք օդի ալիքներ, որոնք չեն անդրադարձել Արարատյան դաշտի վրա, բայց հանրապետության շրջաններում բերել են ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ։

«Ունեցել ենք օրեր, երբ Սյունիքի հովտային գոտում՝ Կապան-Ագարակ հատվածում, օդի ջերմաստիճանը հասել է մինչև +17 աստիճանի, Իջևանի, Բերդի, Բագրատաշենի հատվածներում հասել է մինչև +15, նույնիսկ լեռնային շրջաններում՝ Մարտունիում, Գավառում, Ապարանում, Ջերմուկում ցերեկային ժամերին +4 – +5 աստիճանի։ Քանի որ Արարատյան դաշտը գտնվում էր լճացած սառը օդի մեջ, այդ հատվածը որևէ կերպ չի արձագանքել տաք օդային հոսանքների ներթափանցմանը»,- նշեց նա։

Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի խոսքով՝ Թուրքիայում նկատվեին աննախադեպ ձյան առատ տեղումներ, բայց քանի որ օդային պատնեշը արգելք հանդիսացավ, տեղումնաբեր օդային հոսանքները չներթափանցեցին մեր երկիր։ Մինչև օրս հանրապետության տարածքում լուրջ տեղումներ չեն արձանագրվել։
Սուրենյանի պնդմամբ՝ սխալ կլինի ասել, թե Արարատյան դաշտում խիստ ցուրտ ձմեռ է արձանագրվել, քանի որ այդպես է համարվում, երբ ջերմաստիճանը ամսվա ընթացքում հիմնականում տատանվում է -20-25, իսկ առանձին օրերին մինչև -30 աստիճանի սահմաններում։

Հունվարի 1-ից մինչ օրս ամենացածր ջերմաստիճանը, որը գրանցվել է Երևանում և Արարատյան դաշտում, եղել է -18 աստիճան, այն էլ ընդամենը մեկ օր, իսկ մնացած օրերին գիշերային ժամերին տատանվել է -12-13-ի սահմաններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում