Միսսուրի նահանգի իշխանությունները որոշել են մահապատիժների իրականացման համար օգտագործել պրոպոֆոլ, որն ուժեղ դեղամիջոց է և դարձել է հատկապես Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառ:
Միսսուրի նահանգն առաջինը կօգտագործի պրոպոֆոլը մահապատիժների իրականացման համար:
Միսսուրիի գերագույն դատարանն Ալլեն Նիքլասսոնին և Ջոզեֆ Ֆրանկլինին դատապարտել է մահվան՝ սպանության համար: Մահապատիժը նշանակված է հոկտեմբերին և նոյեմբերին:Այն պետք է իրականացվի հենց պրոպոֆոլի միջոցով, ինչը մտահոգություն է առաջացրել փորձագետների շրջանում:
Մահապատիժն իրականացնող թիմի մեջ այլևս բժիշկներ չեն մտնում, իսկ եթե դեղամիջոցը սխալ ներարկեն, ապա կալանավորը կարող է նախքան մահը տառապել՝ նշում են փորձագետները:











































