Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Քաղբանտարկյալների մի մասի վրա համաներումը տարածվելու է. Հրայր Թովմասյան

«Անշուշտ, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով անազատության մեջ գտնվողներից որոշ մասի վրա համաներումը տարածվելու է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Նա դժվարացավ նշել, թե հստակ ում վրա կտարածվի այն, քանի որ հատուկ հաշվառում, որպես այդպիսին, չեն իրականացրել: Ըստ նրա՝ համաներման ակտը շատ ավելի լայն ընդգրկում ունի, քան այս պահին մեկ խնդիր լուծելը:

«Գիտեմ, որ որոշ մարդիկ ցանկանալու են համաներումը կապել բացառապես մարտիմեկյան իրադարձությունների հետ, բայց միշտ էլ համաներումն առավել ընդգրկուն է և միտված է ավելի մեծ խնդիրներ լուծելուն: Ինչպես նշել է հանրապետության նախագահը՝ բացի առկա խնդիրները լուծելուց, մենք ապագային նայելու և այդ ուղղությամբ քայլեր անելու խնդիր ունենք»,- ընդգծեց նախարարը: Վերջինս համաներման ակտը դիտարկում է լիցքաթափման, հանդուրժողականության մթնոլորտի ստեղծման տեսանկյունից, «այնպիսի մթնոլորտի, որի պարագայում միմյանց ոչնչացնելը չի դիտարկվում որպես խաղի հիմնական տարր»:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը դիմել էր ՀՀ նախագահին՝ մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանին ներում շնորհելու խնդրանքով: «Ենթադրվում է համապատասխան այլ ընթացակարգ նրան ազատ արձակելու: Այս պարագայում պետք է դիտարկել ծանր հանցագործության, պատժի չափի կրած մասը և տեսնել՝ տարածվո՞ւմ է համաներումը Ս. Միքայելյանի նկատմամբ, թե՞ ոչ»,- ասաց Հ. Թովմասյանը:

Հավելենք, որ քիչ առաջ Հրայր Թովմասյանն առաջարկեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին համաներման մասին օրինագիծը հետաձգել վաղվա նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում