Այս պահին լարված իրավիճակ է Կոմիտասի 5 հասցեում: Շենքի մի խումբ բնակիչներ իջել են և փորձում են թույլ չտալ իրենց հարևանությամբ կառուցվող ապօրինի շինարարությունը: Բնակիչները նստարաններ են դրել փողոցում և խոչընդոտում են երթևեկությունը: Ոստիկանները նստարանները բռնի ուժով տեղափոխեցին մայթ: Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ՝ Արգիշտի Կիվիրյանը, Անի Կաղինյանը, Նախախորհրադարանի անդամ Կարո Եղնուկյանը ևս այստեղ են և փորձում են օգնել բնակիչներին: Այստեղ են նաև ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, Դավիթ Սանասարյանը և Գագիկ Բաղդասարյանը:
Դավիթ Սանասարյանը քիչ առաջ ընդհարում ունեցավ ոստիկանների հետ: Ոստիկանները թույլ չեն տալիս բնակիչներին մոտենալ շինհրապարակին, հնչում են փոխադարձ հայհոյանքներ, քաշքշուկ է տեղի ունենում:
Բնակիչները իրար մեջ խոսում են, որ թույլ չեն տալու, որ շինարարությունը շարունակվի, և իրենք կկոտրեն պարիսպները:









































