Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդն առաջին անգամ մեկնաբանել է գահից հրաժարվելու իր դրդապատճառները, հաղորդում է Reuters-ը:
Պատվավոր պոնտիֆիկի խոսքով՝ նա անցել «առեղծվածային փորձության» միջով, որի ժամանակ վերապրել է հայտնություն:
«Աստված ասաց, որ ես հենց այդպես վարվեմ»,- ասել է Բենեդիկտոսը՝ հավելելով, որ Աստված իր մոտ որպես տեսիլք չի եկել:
Նա նաև հաղորդել է, որ համոզվեց իր որոշման իրավացիության մեջ՝ տեսնելով, թե ինչպես է իր պարտականությունները կատարում ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Ինչպես նշում է գործակալությունը, իր առեղծվածային փորձի մասին նախկին պապը պատմել է այցելուներից մեկին, որոնց նա ժամանակ առ ժամանակ ընդունում է Հռոմի մոտ գտնվող իր նստավայրում:











































