Պաղեստինյան ինքնավարության անվտանգության ծառայությունը ձերբակալել է Տուլ Կարեմ քաղաքի բնակիչ Ռիադ Բդաիրին, որին կասկածում են «Մուրսիի բույր» օծանելիքների պատրաստման և վաճառքի համար:
Ձերբակալվածի եղբայրը՝ Աբդել Ֆատահը, հայտնել է, որ անվտանգության գործակալները «ռեյդ» են իրականացրել քաղաքում գտնվող ընտանեկան խանութում և առգրավել վերը նշված օծանելիքի բոլոր սրվակները: Նրանք տարել են նաև աշխատանքային համակարգիչը՝ փոխանցում է Mignews-ը:
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 27-ամյա Բդիարը վերջերս է ավարտել Ալ-Նաջ համալսարանը՝ ինժեներ-շինարարի մասնագիտացմամբ:
Նշենք, որ ավելի վաղ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը լիարժեք աջակցություն էր հայտնել Մուրսիի ռեժիմի տապալմանը և նրա կողմնակիցների ելույթները ճնշելու եգիպտական բանակի գործողություններին:











































