Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանը հավանություն է տվել Kodak ընկերության՝ սնանկությունից դուրս գալու ծրագրերին: Այս մասին գրում է The New York Times-ը: Kodak-ը մտադիր է վերակառուցել բիզնեսը: Սնանկությունից դուրս գալու ծրագրի իրականացումը կսկսվի սեպտեմբերի 3-ին:
Ընկերությունը կփոխի իր կառուցվածքն ու կկենտրոնանա կոմերցիոն արտադրատեսակների վրա, ինչպիսիք են տպագրության գերարագ թվային տեխնոլոգիաները և սպառողական ապրանքների ճկուն փաթեթավորումը:
Սնանկության մասին հայտարարության ներկայացումից հետո (2012-ի հունվար) ընկերությունը հույս ուներ ավելի քան 2 մլրդ դոլար ստանալ 1100 արտոնագրերի համար, որոնք կապված են թվային տեխնոլոգիաների հետ: Սակայն Apple-ի հետ արտոնագրային վեճի պատճառով ընկերությունը կարողացել է արտոնագրերի պորտֆելը վաճառել 525 մլն դոլարով:











































