Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին կողմ է արտահայտվել սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված «Ժնև 2» համաժողովում Իրանի մասնակցությանը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Իրանի նոր արտգործնախարար Ջաֆար Զարիֆիի հետ հեռախոսազրույցում Բրահիմին ընդգծել է սիրիական ճգնաժամի կարգավորման գործում Իրանի հետ խորհրդակցությունների շարունակման կարևորությունը:
Բրահիմին Իրանի դերը սիրիական և այլ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում բնութագրել է որպես «շատ կարևոր և կառուցողական»:
Իր հերթին Զարիֆին հաստատել է սիրիական խնդրի շուրջ ՄԱԿ-ի հետ սերտորեն համագործակցելու Իրանի պատրաստակամությունը և խորին մտահոգություն արտահայտել Եգիպտոսում տիրող ճգնաժամի առնչությամբ:
Իրանի արտգործնախարարը կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը Եգիպտոսում և կողմ արտահայտվել այդ երկրում հակամարտության խաղաղ լուծմանը:








































