Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը՝ Լիսկան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհել է, որ ինքը լուրջ խնդիրներ ունի:
Թերթի հարցին, թե ինչով է հիմա զբաղվում կամ պատրաստվում զբաղվել, նա ասել է. «Ես անելու ոչ մի բան չունեմ: Ես այժմ ավելի լուրջ խնդիր ունեմ: Սպասում եմ օբյեկտիվ քննության, ես ոչ մեկից նեղանալու բան չունեմ, սա մի փորձություն էր, որ եկավ պատահեց: Ես այժմ պետք է հավաքվեմ, որ այս փորձությանը դիմակայեմ»: Իսկ հարցին, թե Սյունիքում պնդում են, որ մարզում Խաչատրյանի իշխանությունն է շարունակում տիրել, նշել է. «Ուրեմն լսեք ասեմ, այսօր օրինական իշխանություն կա, որը ես հարգում եմ, ու ինչո՞ւ ես պետք Է փորձեմ ինքս իմ համար իշխանություն ստեղծել: Իմաստ չկա դրանում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:







































