Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախկին պաշտոնատար անձանց տարբեր պաշտոնների է նշանակել Իրանի համալսարանում, որի ղեկավարը ինքն է: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Շամսադին Հուսեյնը և նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Համիդ Բագհային համալսարանի ղեկավարի տեղակալների պաշտոններում են նշանակվել:
Համալսարանում պաշտոն է ստացել նաև նախագծման գծով փոխնախագահ Բեհրուզ Մորադին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ահմադինեժադն իր ժամանակի մեծ մասը կնվիրի համալսարանին:









































