Wednesday, 17 06 2026
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը

Կառավարիչներ, որոնք ատո՞ւմ են միմյանց

Հայաստանի իշխող համակարգի բարձրաստիճան որևէ պաշտոնյայի պաշտոնաթողությունից, հրաժարականից կամ հեռացումից հետո, որպես կանոն, եթե այդ մարդը չի նշանակվում նախագահի կամ վարչապետի խորհրդական, ապա մեծ հավանականությամբ անցնում է, այսպես ասած, ընդդիմադիր քաղաքական գործունեության և սկսում տարբեր աստիճանի սրությաբ քննադատել գործող իշխանությանը: Այդ զարգացումից հետո էլ, որպես կանոն, հասարակությունն է սկսում քննարկել արդեն նախկին պաշտոնյայի ընդդիմադիր գործունեության անկեղծությունը, թե որքանով է նա իրապես ընդդիմադիր, որքանով է ձևական, գործուղված ընդդիմադիր՝ ընդդիմության ձայները փոշիացնելու, հասարակությանը շեղելու և այլնի համար:

Այդ արձագանքներին ի պատասխան՝ առաջ են գալիս հայտարարություններ, հավաստիացումներ, որ տվյալ պաշտոնյան իր պաշտոնավարման ընթացքում էլ համաձայն չի եղել իշխանության այս կամ այն գործողության, որոշման, քայլի հետ, դեմ է եղել, պարզապես ինչ-ինչ նպատակներով լռել է այդ մասին, բայց ի վերջո՝ համբերությունը հատել է և հիմա որոշել է արտահայտվել ու պայքարել: Այդտեղ էլ, իհարկե, շատ դժվար է կողմնորոշվել՝ այդպե՞ս է իրականությունը, թե՞ ոչ: Որովհետև վերջին հաշվով կարող է լինել և այդպես, այսինքն՝ տեսականում դա անտրամաբանական տարբերակ չէ:

Բայց այս ամենի շուրջ դատողությունների, կողմնորոշվելու փորձերի, կեղծի և անկեղծի բացահայտման ջանքերի մեջ, այդ ամենից վեր առաջ է գալիս մի հարց: Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի իշխանության բարձրագույն օղակում, որոշումների կայացման առաջին շրջանակում, արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսության վերաբերյալ պետական քաղաքականության առանցքային դիրքերում աշխատում են բազմաթիվ մարդիկ, որոնք համաձայն չեն վարվող քաղաքականությանը: Մինչդեռ խոսքը ինչ-որ վարչական ակտերի հետ համաձայն չլինելու, ինչ-որ կրպակի կամ տոնավաճառի գործունեության հարցում տարակարծիք լինելու մասին չէ, այլ պետության անվտանգության, տնտեսական զարգացման, հանրային բարեկեցության, ժողովրդագրական վիճակի առումով էական, հիմնարար, անկյունաքարային նշանակություն ունեցող, պետության ինքնիշխանություն կանխորոշող հարցերի մասին:

Ու փաստորեն ստացվում է՝ դատելով տարբեր տարիներին, տարբեր փուլերում, տարբեր հանգամանքների բերումով իշխանության բարձրագույն օղակից հեռացվող կամ հեռացող պաշտոնյաների օրինակներից, որ այդ կարևոր որոշումները կայացնում են մարդիկ կամ մարդկանց շրջանակ, որտեղ մեծ են փոխադարձ անընդունելիությունը, անհանդուրժողությունը, մերժելիությունը և գուցե նույնիսկ ատելությունը:

Մարդիկ կայացնում են կարևոր որոշումներ, պետության ճակատագիր կանխորոշող որոշումներ, բայց մի քանի ամիս կամ տարի հետո կարող է պարզվել, որ այդ որոշումը կայացնող և իրագործման համար պատասխանատու անձինք, գործիչները եղել են տրամագծորեն տարբեր կարծիքների, դեմ են եղել մեկը մյուսին, բայց լռել են, աշխատել, իրականացրել են իբրև, իրենց կարծիքով, սխալ որոշումները, և միայն ինչ-ինչ հանգամանքների բերումով հայտնվելով այլ իրավիճակում՝ դարձել են այդ իրականության դեմ պայքարող ուժ:

Կա՞ հավելյալ բացատրության անհրաժեշտություն, թե ինչու է Հայաստանի պետական կառավարման համակարգի գործունեության արդյունքը, իսկ ավելի ճիշտ՝ հետևանքը ներկայումս այդքան տխուր: Կարո՞ղ էր լինել ավելի լավ արդյունք, եթե ժամանակ առ ժամանակ, հանգամանքների բերումով պարզվում է, թե ինչպիսի ներքին մթնոլորտ է առկա այդ իշխանության մեջ, և ինչպես են միմյանց վերաբերվում այդ իշխանության, որոշումներ կայացնող շրջանակի տարբեր մասնակիցները:

Մնում է միայն մի հարց՝ ի՞նչն է ստիպել և ստիպում լռել ու արտահայտվել միայն տարիներ անց, եթե տվյալ պահին է գիտակցվել որոշման սխալ և նույնիսկ վտանգավոր լինելը: Բացատրությունը, թե լռությունը պայմանավորել է պետական շահը, այդքան էլ համոզիչ չէ, քանի որ լռության մատնվել են հենց պետական շահը և անվտանգությունը ոտնահարող այս կամ այն որոշումները և քայլերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում