Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Հրանտ Դինքի սպանության գործով դատը Թուրքիայի ժողովրդավարացման բանալիներից է. Ռաքել Դինք

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ։

Ռաքել Դինքը հայտարարել է, որ ամուսնու սպանությունից անցել է ուղիղ 10 տարի, որոնք բավական ծանր տարիներ են եղել իր համար, և այդ ընթացքում արտասվելուց բացի, համբերատար սովորել է, թե ինչպես կարելի է պայքարել զայրույթի ու ատելության դեմ։

Ռաքել Դինքը թվարկել է վերջին 10 տարիներին Թուրքիայում գրանցված բազմաթիվ դեպքեր, որոնց թվում նշել է նաև հայ զինծառայող Սևաք Բալըքչըի ու քուրդ փաստաբան Թահիր Էլչիի սպանությունները, Մալաթիայի կոտորածը, Ուլուդերեի սպանդը, երկրի հարավ-արևելքում քրդերի դեմ վերսկսված ռազմական գործողությունները, Մերձավոր Արևելքում պատերազմների սկսումը, 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը և այլն։

Ռաքել Դինքը հայտարարել է, որ Թուրքիան վերածվել է արյան լճակի, և ոմանք ցանկացել են լողանալ մարդու արյան մեջ. «Երկիրը մղձավանջի մեջ է։ Մարդիկ սկսել են վախենալ, շնչահեղձ լինել։ Մարդկանց արժանապատվությունը ոտնակոխ են անում, արհամարհում։

Կարծես թե մայրերն իրենց ցավակներին ծնել են հողին հանձնելու համար։ Նրանք խրախուսում են ծնելիությունը, սակայն ոչ ոք չի մտածում կյանքի իրավունքը պաշտպանելու մասին։ Ամեն օր և ամեն գիշեր ոճիրներ են գործում, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Ահաբեկչությունից դարձյալ տուժում է ժողովուրդը։

Ինչեր ասես, որ մեզ հետ չպատահեցին այս 10 տարիներին։ Մեր դիմաց դրեցին դատավարության գործընթաց, մտանք դատարաններ, մեր վրա խնդացին, մեզ ծաղրեցին։

Նախ ասացին, թե գործած ոճիրում չկա կազմակերպություն, հետո Գերագույն դատարանն ասաց, որ սպանությունը կազմակերպված խումբն է արել, բայց սահմանափակվեցին մի քանի ազգայնական երիտասարդներով։

Նախապես ասել ենք, դարձյալ պիտի ասենք, որ ոճրագործը հայտնի է։ Այս ոճիրի իրագործողն, ըստ երևույթին, իր բոլոր աստիճաններով պետությունն է։ Իսկ, եթե պետությունը չէ, ապա պետությունը հանցավոր է իր միջի կարևոր խաղաքարերը արտամղելով։

Սուրբը պետությունը չէ, մարդն է սուրբ։ Կյանքն է սուրբ։ 10 տարի շարունակ պետությունը կանարգի այս երկրի սրբությունները, ճիշտ ինչպես արել է հարյուր տարի առաջ»։

Ռաքել Դինքը Հրանտ Դինքի սպանության ամբողջական բացահայտումը կարևորել է Թուրքիայի ժողովրդավարացման համար՝ ընդգծելով, որ այս դատավարությունը Թուրքիայի ժողովրդավարացման բանալիներից մեկն է։

Ռաքել Դինքը կոչ է արել այլևս չվիրավորել «աղավնիներին» և վերացնել «աղավնիների» դողդոջանքը։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի հեղինակած վերջին հոդվածը, որը ստացել էր «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման», տպագրվել է նրա սպանությունից հետո և լիովին պատկերում է Թուրքիայի քաղաքացի հայ մարդու հոգեվիճակը։

Սպանությունից երկու օր առաջ էլ ռուսական «ՌԻԱ-Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հրանտ Դինքը, պատասխանելով Թուրքիայում իր գործունեության համար վախենալու մասին հարցին, հայտարարել էր.

«Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ, այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբևէ հետևե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից և պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու:

Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել։ Ես սկզբում ինձ համեմատում էի աղավնու հետ, որովհետև  աղավնին, որքան էլ վախենում է, այնուհանդերձ, ուզում է ազատության մեջ լինել: Եվ դա հենց այն է, ինչի համար ես պայքարում եմ, որպեսզի բոլորս ազատության մեջ լինենք»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում