Wednesday, 10 06 2026
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան

Զինդատախազության աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտ են ներկայացրել 5 ՀԿ-ներ

2013թ. հուլիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունը հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ, իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության մասին:

ՀՀ զինվորական դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտ են ներկայացրել հինգ կազմակերպություն` «Հայկական լեգեոն» կամավորական հայրենասիրական միությունը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը:

Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել հասարակական այն կազմակերպություններին, որոնք արձագանքեցին հիշյալ նախաձեռնությանը և իրենց իրավաբան-մասնագետների թեկնածությունները ներկայացրին աշխատանքային խմբում ներգրավվելու համար:

Չնայած վերջին տարիներին մամուլով և զանգվածային լրատվական այլ միջոցներով ՀՀ ԶՈՒ արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ ի հայտ են եկել իրենց մտահոգ համարող բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ցանկացած առիթի դեպքում կարող են անել հրապարակային, շատ դեպքերում անպատասխանատու և որևէ կերպ չհիմնավորված, հայտարարություններ, այնուամենայնիվ, չօգտվեցին իրենց տրված հնարավորությունից` մասնագիտական հարթության մեջ քննարկման առարկա դարձնելու այն բոլոր գործերը, որոնք իրենք, անգամ իրենց հայտարարությունների մեջ, համարել են «կոծկված» կամ «կեղծված»: Միաժամանակ, աշխատանքային խմբում իրենց աշխատանքը իրականում ուղղված կլիներ մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության վերաբերյալ իրենց մտահոգող հիմնախնդիրների լուծումը առավել առարկայական և գործնական դարձնելուն:

02.08.2013թ. ժամը 10-ին ՀՀ զինվորական դատախազությունում կայացել է աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Քննարկման ժամանակ ձևավորվեցին աշխատանքային խմբի գործունեության հիմնական ուղղությունները, աշխատանքային ռեժիմը և կանոնակարգվեցին մի շարք այլ կազմակերպչական հարցեր: Ծավալված ակտիվ քննարկումները և խմբի մասնակիցների առաջարկությունները վկայում են, որ աշխատանքային խմբում ներգրավված իրավաբան-մասնագետները նպատակադրված են իրականացնել բեղմնավոր աշխատանք` աջակցելու քննված քրեական գործերով հնարավոր բաղթողումներն ի հայտ բերելու, ի վերջո` արդարադատության արդյունավետության բարձրացմանը:

Աշխատանքային խմբի կողմից ընդունվել է Խմբի աշխատանքների կազմակերպման, որոշումների ընդունման կարգն ու պայմանները և այլ հարցեր, որոնք առավել արդյունավետ կդարձնեն Խմբի գործունեությունը: Ընդ որում, նկատի ունենալով, որ աշխատանքային խմբում քննարկման առարկա կարող են դառնալ միայն այն ավարտված կամ կասեցված գործերը, որոնցով տուժողների իրավահաջորդները ներկայացրել են այդ գործերը վերանայելու դիմում և դիմում ներկայացնելու ժամկետ էր սահմանվել օգոստոսի 26-ը ներառյալ, ուստի աշխատանքային Խումբը իր հաջորդ նիստը կգումարի օգոստոսի 28-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում