ՀՖՖ պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014 թ. առաջնության որակավորման փուլի 2-րդ խմբում:
Մեր թիմի (գլխավոր մարզիչ` Աբրահամ Խաշմանյան) մրցակիցներն են Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները, իսկ մրցաշարը տեղի կունենա Լեհաստանում: Արդեն հայտնի են մրցաշարի անցկացման ստույգ ժամկետները և այն քաղաքները, որտեղ տեղի կունենան խաղերը:
Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ Ինովրոցլավ քաղաքում՝ մրցելով Ռումինիայի ընտրանու դեմ: Երկրորդ տուրում՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի հավաքականը Տուչոլա քաղաքում կխաղա տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի դեմ, իսկ վերջին տուրը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Տուչոլայում կմրցի Լիտվայի ընտրանու դեմ:









































