Երկուշաբթի գործարար շփման LinkedIn սոցիալական ցանցը իր հարթակում գործարկել է նոր ծառայություն՝ համալսարանների պաշտոնական էջեր: Նոր նախագծի շրջանակում LinkedIn-ն արդեն համագործակցում է աշխարհի ավելի քան 200 քոլեջների ու համալսարաների հետ:
TechCrunch պարբերականի տվյալներով՝ կրթական հաստատությունների պաշտոնական էջերն օգտատերերին շրջանավարտների կարիերային աճին հետևելու կամ այլ ուսանողների հետ շփվելու հնարավորություն են տալիս:
Նոր ծառայության գործարկմամբ՝ LinkedIn-ը մտադիր է նվաճել նոր լսարան՝ երիտասարդությանը: Ընկերությունը ծրագրում է սեպտեմբերի 12-ին արդեն ծառայությունը հասանելի դարձնել դպրոցի շրջանավարների համար, ովքեր ցանկանում են ապագա «ալմա մատեր» ընտրել:









































