Sunday, 05 07 2026
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ

2017-ը լինելու է սկզբունքային տարի. Վովա Գասպարյանը՝ ոստիկանության աշխատանքի և գալիք ընտրությունների մասին

ՀՀ ոստիկանության կոլեգիայի հունվարի 18-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ հավելելով. «Անդրադառնալով նախորդ տարվա արդյունքներին և կանխանշելով 2017 թվականի գործունեության հիմնական ուղղությունները՝ ոստիկանության պետն ընդգծեց բարեփոխումների ծրագրի իրականացման առաջնահերթությունը:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:

Հունան Պողոսյանը նշել է, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակը, գլխավորապես պայմանավորված ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածով նախատեսված դեպքերը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում 01.01.2016թ.-ից հաշվառելու հանգամանքով, աճել է 10,1%-ով: Ընդ որում, աճի շուրջ 80,0%-ը կազմում են հենց այդ դեպքերը, իսկ մնացածը պայմանավորված է առավել լատենտային համարվող ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցների հետ կապված հանցագործության դեպքերի հայտնաբերման թվի աճով:

Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է ընդհանուր՝ 2,8%-ով, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7,5%-ով և ծանր հանցագործություններով՝ 6,3%-ով (47,9%-ից 54,2%):

2016թ.-ի ընթացքում արձանագրված 66 սպանության դեպքերից բացահայտվել է 75,8%, ինչը 4,6%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ չբացահայտված սպանությունների 62,5%-ն անհայտ կորչելու դեպքեր են, որոնց հանգամանքները պարզելու, ինչպես նաև որոնողական աշխատանքներն առավել ընդգրկուն և օպերատիվ կազմակերպելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրանք նախնական որակվում են որպես սպանություն:

Հաշվետու տարում 45,2%-ով աճել է նախկին տարիներին կատարված և հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված հանցագործությունների բացահայտման թիվը:

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում (69-65), աճել է ինչպես դրանց բացահայտման արդյունավետությունը (81,2%-ից 87,7%), այնպես էլ 119-ով կամ 19,5%-ով զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը (610-729):

Ճանապարհային ոստիկանությունը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումները, ինչի  արդյունքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 196-ով, զոհերինը՝ 80-ով և վիրավորներինը՝ 286-ով:

Վերլուծելով օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներն ու թերացումները՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ հետախուզվողների հայտնաբերման խնդրին՝ այդ օրինակով կրկին ընդգծելով օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովման անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը, որպես բարեփոխումների ծրագրի իրագործման և աշխատանքի արդյունավետության բարձրացման գրավական նշեց անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործումն ու  բարոյահոգեբանական մթնոլորտի հաստատումը:

Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել Ճանապարհային ոստիկանության համակարգում իրականացվող փոփոխությունները՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով թերություններին, որոնց շուտափույթ վերացումը գերխնդիր պիտի լինի ծառայության ղեկավարության համար:

Այնուհետև իրենց կողմից համակարգվող ոլորտների ու ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ հաշվետվություններով են հանդես եկել ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Եղիազարյանը, Գագիկ Համբարձումյանը, Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հաշվետու զեկույցներում առաջադրված խնդիրներին և նշելով դրանց լուծման ուղղությունները, Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց մասնավորապես Ոստիկանության զորքերում բարեփոխման, կազմակերպչական և կադրային ծրագրերի իրակագործման օրինակը:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է նաև Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական փուլում և բուն ընտրությունների ընթացքում ոստիկանության խնդիրներն ու գործառույթները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել ծառայության մեջ աչքի ընկած ստորաբաժանումների աշխատանքի արդյունքներն ու տվեց համապատասխան հանձնարարականներ:

Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրվել են ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության Շենգավիթի ու Գավառի բաժինները:

Լավագույնի կոչմանն ու պարգևների են արժանացել նաև համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում