Friday, 12 06 2026
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում

ՀՅԴ-ն պատրաստվում է անվստահություն հայտնել կառավարությանը ՀՀԿ-ականների միջոցով

Դաշնակցությունը պատրաստվում է այսօր՝ օրվա երկրորդ կեսից կազմաքանդել իշխանական համակարգը: Ընդ որում՝ նրանք խոստանում են դա անել հենց նույն իշխանությունների ձեռքով:

Բանն այն է, որ այսօր խորհրդարանում պետք է քննարկվի ՀՅԴ խմբակցության՝ կառավարությանը ներկայացրած հարցապնդումը: Իսկ արդյունքում ՀՅԴ-ն պատրաստվում է անվստահություն հայտնել կառավարությանը, ընդ որում՝ դա անել հենց խորհրդարանական մեծամասնության միջոցով: Ի դեպ, ՀՅԴ-ն արդեն պատրաստել է կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծը, և հիմա մնում է, որ այն ներկայացվի խորհրդարանին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչու հենց իշխող մեծամասնության միջոցով են ցանկանում պաշտոնանկ անել կառավարությանը: Բանն այն է, որ իր հարցապնդման մեջ ՀՅԴ-ն բարձրացրել է կառավարության պատասխանատվության ներքո գտնվող 5 հարց, այդ թվում՝ հակաճգնաժամային քաղաքականության արդյունքները, գնաճի զսպման քաղաքականության ու երկրում տիրող արտագաղթի մասին: Կառավարության պատասխանները եղել են սպասվածից ավելին: Ավելի քան 20 էջանոց պատասխանում Տիգրան Սարգսյանի կառավարությունը ողջ մեղքը բարդել է նախորդ կառավարությունների վրա: Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյանն արդարացել է, որ մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ իր նախորդները՝ Անդրանիկ Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը:

«Այդ հարցապնդման պատասխանները շատ ավելի հարցեր են առաջացնում: Ընդ որում՝ համոզված եմ, որ կառավարության ներկայացրած պատասխանին ծանոթանալուց հետո այդ հարցերն առաջին հերթին կառաջանան հենց իշխող մեծամասնության մոտ»,- ասաց Արա Նռանյանը և հավելեց. «Այսինքն՝ պատասխանատվությունը դնում են այն կառավարության վրա, որի ներկայացուցիչները՝ նախկին նախարարները, այսօր ԱԺ պատգամավոր են, և թերացումների ողջ փաթեթ է ներկայացված այդ անձանց: Կառավարության մաս է կազմել նաև 2007-2008 թթ. վարչապետ Սերժ Սարգսյանը, որն այսօր զբաղեցնում է նախագահի պաշտոնը, ներկայիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը փոխվարչապետն էր: Կառավարության այս գործելաոճն արդեն ավանդույթ է դարձել. իր ձախողումների համար մեղավորներ է փնտրում ամենուր, բացի սեփական անձից: Այնպես որ, այս հարցապնդման քննարկումն ու մեր կողմից ներկայացվող ԱԺ որոշման նախագիծը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել նման քաղաքականության համար»,- ասաց պարոն Նռանյանը: Այլ կերպ ասած՝ ՀՅԴ-ն հույս ունի, որ Տիգրան Սարգսյանի ներկայացրած պատասխանները կզայրացնեն նախկին նախարարներ Հովիկ Աբրահամյանին, Կարեն Ճշմարիտյանին, Վարդան Այվազյանին, Դավիթ Հարությունյանին: Ու այդ դեպքում նրանք եթե անգամ չմիանան ՀՅԴ նախաձեռնությանը, այնուամենայնիվ, կփորձեն հաշիվներ պարզել Տիգրան Սարգսյանի հետ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, հանգիստ է վերաբերվում ՀՅԴ-ի՝ կառավարության հրաժարականի պահանջին: «Կառավարության հրաժարականի պահանջը կարող են և՛ այստեղ անել, և՛ փողոցում անել: Բայց կարծում եմ՝ հրաժարականի համար չկա քաղաքական պայման: Իրենց միտքը ոչ այնքան հրաժարականի պահանջը հաջողացնելն է, որքան ասելիք ունեն ու փորձում են հրապարակային դարձնել իրենց ասելիքը: Ես կարծում եմ՝ կառավարության ներկայացուցիչները կկարողանան պատասխանել նրանց բոլոր հարցերին»,- ասաց Սահակյանը: Ինչ վերաբերում է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, ահռելի չափերի հասած արտագաղթին, Գալուստ Սահակյանն ընդունեց, որ խնդիրներ իրոք կան: «Շատ մեծ խնդիրներ կան, բայց նման հարցադրում կարող է անել այն քաղաքական ուժը, որը կարող ա իշխանության գալ ու մեկ-երկու օրում խնդիրները լուծել: Խնդիրն այստեղ ոչ թե լուծումների տարբերակն է, այլ՝ ևս մեկ անգամ կառավարությունը հասարակության առաջ կպատասխանի ՀՅԴ մտահոգություններին»,- նշեց Սահակյանը: Վերջինս ծիծաղելի համարեց կառավարության հրաժարականի պահանջը, առավել ևս՝ դրան ՀՀԿ մասնակցությունը:

Մինչդեռ Արա Նռանյանը իշխանություններին խորհուրդ տվեց նախ ծանոթանալ ՀՅԴ հարցապնդմանը կառավարության ներկայացրած պատասխանին, այնուհետև նոր համապատասխան եզրակացություն անել: «Երբ կհրապարակվի կառավարության պատասխանը, այդ ժամանակ նրանց կարծիքները կփոխվեն: Ու երբ այդ պատասխանում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները տեսնեն իրենց, այդ ժամանակ նոր թող խոսեն»,- ասաց Նռանյանը:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում