Ադրբեջանական 1news.az կայքը, վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցներին, գրում է, որ 2012 թվականին Բաքվում կայանալու է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ու հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստը:
Այս մասին որոշումն ընդունվել է Դնեպրոպետրովսկում կայացած խորհրդի նիստում: Դրան մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները:







































