Sunday, 07 06 2026
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ
SpaceX-ը գնահատվել է 1.75 տրիլիոն դոլար

Եթե Ուկրաինան ստորագրի, Հայաստանն էլ կնախաստորագրի. Ստյոպա Սաֆարյան

«Ռուսաստանի և Եվրամիության մրցակցությունը թևակոխում է բացառապես նոր փուլ: Մրցակցությունը սկզիբ առավ 2008 թվականին, երբ այս տարածաշրջանում որոշվեց իրականացնել «Արևելյան գործընկերություն» ծրագիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Ժառանգության» վարչության գլխավոր քարտուղար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։

«Ռուսաստանն ընկալում էր, որ այս ծրագրի միջոցով Եվրամիությունն ընդլայնում է իր քաղաքական տնտեսական ազդեցությունը, մինչդեռ դա նրանք համարում էին իրենց մերձավոր արտասահման: Երբ մեկնարկեց ծրագիրը, նկատելի էր, որ այն երկրները, որոնք անդամակցում են, ծրագիրը փոփոխությունների ենթարկեցին՝ վրաց-ռուսական պատերազմ, Ուկրաինայում տեղի ունեցավ ռևանշ ընդդեմ «նարջնագույն հեղափոխության»: Բացի այդ, մի փոքր թուլացավ ինտեգրացման արագությունն այդ պետություններում, օրինակ՝ Ուկրաինայում։ Ինչ-որ չափով խնդիր առաջացավ նաև Վրաստանում. այստեղ իշխանության եկած ուժին չես համեմատի Սաակաշվիլու իշխանության հետ»,- ասաց նա:

Ս. Սաֆարյանի գնահատմամբ՝ պատահական չէ, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից առաջ տեղի են ունենում բավականին լուրջ տեղաշարժեր, Ռուսաստանն էլ, նրա խոսքերով, ձեռքերը ծալած չի նստել։ «Ակնհայտ է, որ Հայաստանում էլ վերջին մեկ տարվա ընթացքում գերակայում է դիսկուրսը։ Ռուսաստանը փորձեց պատճենել եվրոպական շաբլոնները։ Եթե Եվրոպան փորձում է Ասոցացման համաձայնագիր ստորագրել այդ երկրների հետ, ապա Ռուսաստանը փորձում է այս երկրներին մտցնել Եվրասիական միություն: Վերջին շրջանում Ուկրաինան առևտրական պատերազմի մեջ է, Ռուսաստանը նաև կոշտ քայլերի գնաց վրացական արտադրատեսակների հետ, նկատելի է, որոշակի լարվածություն հայ-ռուսական հարաբերություննեում: Մեկ տարի առաջվա հայտարարած Պուտինի այցն այդպես էլ չի կայացել, զենքի վաճառքը Ադրբեջանին և այլն:

Ակնհայտ է, որ լարվածությունն աճում է տարածաշրջանում և Հայաստանի ու Ուկրաինայի հանդեպ ռուսական քայլերն արտասավոր դասավորումներ են ստանում: Հայաստանը մեծ դիմադրողական ռեսուրներ չունի, պարզապես իշխանություններն այնքան են թուլացրել երկիրը, որ չունեն դիմադրողական ռեսուրսներ»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա դիտարկմամբ՝ շատ բաներ կախված է լինելու Ուկրաինայից. «Եթե նա կարողանա խուսանավել այս ճնշումներից և ստորագրի համաձայնագիրը, ապա Հայաստանը նույնպես կնախաստորագրի։ Եթե չկարողացավ դա անել, ես մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանն էլ կարող է դուրս գալ նման իրավիճակից»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում