Վրաստանի ամենախոշոր ծովային նավահանգիստը՝ Փոթին, հայտնվել է հեղեղման վտանգի տակ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, շարքից դուրս է եկել Փոթիի մոտ գտնվող Ռիոնի գետի հիդրոհանգույցը:
Այդ հինդրոհանգույցը քաղաքը պաշտպանում էր հեղեղումներից և կատարում նաև կամրջի դեր: Օրերս մասնագետներն ուսումնասիրել են հիդրոհանգույցի վիճակը և տագնապալի եզրահանգման են եկել:
Եթե իշխանությունները շուտափույթ չվերականգնեն այդ օբյեկտը, ապա Փոթիի մեծ մասը, այդ թվում՝ նավահանգիստը, կհեղեղվի:
Տեղի իշխանություններն ու մանագետները հայտարարում են, որ հիդրոհանգույցի վերանորոգման համար անհրաժեշտ է 18 միլիոն լարի:








































