ԱՄՆ Մայամի քաղաքում (Ֆլորիդա նահանգ) հրաձգություն է տեղի ունեցել Մարտին Լյութեր Քինգի հիշատակի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ, որի հետևանքով վիրավորվել է 8 մարդ, տուժածների թվում կա 5 անչափահաս: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով WSVN հեռուստաալիքը:
Անհայտ անձինք կրակ են բացել Մարտին Լյութեր Քինգի Հիշատակի այգում անցկացվող միջոցառման մասնակիցների ուղղությամբ: Տուժածներից մեկը՝ 20 տարեկան երիտասարդ, ծայրահեղ ծանր վիճակում է:
Ոստիկանությունը 2 անձի է ձերբակալել, հանցագործության վայրում հայտնաբերվել է երկու հրազենային զենք։
MLK parade and festival in NW Miami Dade turns into shooting scene. @wsvn pic.twitter.com/eG0lznurPN
— Ann Keil (@ann_keil) January 16, 2017
.@MiamiDadePD officers carry a woman that appeared to have been shot at the MLK Jr. Memorial Park in #Miami. pic.twitter.com/1u8LWbMLb2
— WSVN 7 News (@wsvn) January 16, 2017








































