«Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը վստահ է, որ իր խաղընկեր Նեյմարը մեծ հաջողությունների կհասնի կատալոնական ակումբում:
Հիշեցնենք` «կապտանռնագույններ»-ի բրազիլացի նորեկը չի մասնակցել Իսպանիայի առաջնության 1-ին տուրի շրջանակներում կայացած «Լևանտե»-ի դեմ խաղին:
«Նեյմարը կհարմարվի «Բարսելոնա»-ում: Նա հիանալի տվյալներ ունիԼ Վստահ եմ, որ բրազիլացին օգտակար կլինի մեր թիմին: Նեյմարը մեծ հաջողությունների կհասնի «Բարսելոնա»-ում»,- ասել է Պեդրոն:








































