ԱՄՆ-ը սառեցրել է Եգիպտոսին տրամադրելիք ռազմական օգնությունը: Այս մասին հայտնում է Daily Beast-ը՝ հղում անելով սենատոր Պատրիկ Լեյխիի օգնականներից մեկին:
Ինչպես հաղորդվում է՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ իշխանություններն այդպես էլ չեն կարողացել որոշել՝ Եգիպտոսում կատարվածը պետական հեղաշրջո՞ւմ է:
Բացի դրանից՝ որոշումն ընդունվել է գաղտնիթույան մթնոլորտում:
ԱՄՆ-ը հայտարարել էր, որ Եգիպտոսը ողջ ծավալով կստանա անհրաժեշտ մատակարարումները 2013-ի հոկտեմբերին (բյուջետային տարվա ավարտ): Սակայն պարբերականի տվյաներով՝ նրանք մտադիր չեն դա անել:
Ավելի վաղ ԱՄՆ-ը չեղյալ էր հայտարարել ավանդական զորավարժությունները Եգիպտոսի հետ:







































