Իրանի նախագահ Հասան Ռուհանին աշխատանքային խումբ է ստեղծել Ուրմիա լճի խնդիրները լուծելու համար: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին:
Խումբը կգլխավորի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը: Խմբի մյուս անդամներն են գյուղատնտեսության, ներքին գործերի նախարարները, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավարը, նախագծման և ռազմավարական վերահսկողության գծով փոխնախագահի ներկայացուցիչը:
Աշխատանքային խմբին հանձնարարված է օգտագործել արդեն ունեցած տվյալները և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների ձեռբերումները, ինչպես նաև 2 ամսվա ընթացքում կառավարությանը ներկայացնել առաջարկություններ Ուրմիա լճի պահպանման նպատակով:
Նշենք, որ Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուրմիա լճի վիճակն ամենավատն է վերջին 50 տարիների ընթացքում: Ջրի 70 տոկոսը ցամաքել է:









































