Դերասաններ Ալեք Բոլդուինը, Մարկ Ռուֆալոն և Ռոզի Պերեսը, ռեժիսոր Մայքլ Մուրը, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն և մի շարք այլ հայտնի անձինք կմասնակցեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիային, որը տեղի է ունենալու հունվարի 19-ին՝ երդմնակալության արարողությունից մեկ օր առաջ։ Այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։
Բողոքի ակցիան տեղի է ունենալու Նյու Յորքում՝ Trump International Hotel հյուրանոցի մոտ, որը տեղակայված է Թրամփ-թաուեր երկնաքերի մոտ, որտեղ ապրում է նորընտիր նախագահը։
Ռուֆալոյի խոսքով՝ ակցիայի մասնակիցները նախատեսում են պաշտպանել իրենց համար թանկ արժեքները։ Նրանք նաև ցանկանում են ցույց տալ, որ պայքարելու են խտրականության և կործանարար քաղաքականության դեմ։









































