ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր իրավահաջորդին՝ Դոնալդ Թրամփին, պետք չէ թերագնահատել։
«Բոլորը պետք է խոստովանեն, որ պետք չէ թերագնահատել այդ տղային, քանի որ նա դառնալու է ԱՄՆ 45-րդ նախագահ»,-հայտարարել է Օբաման։
Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք ինքը համարու՞մ է իշխանության ներկայիս փոխանցումը «ամենատարօրինակը ԱՄՆ ողջ պատմության մեջ», Օբաման այն անվանել է «արտասովոր»։
«Ես կասկածում եմ, թե նորընտիր նախագահը կհամաձայնի դրան»,-նշել է գործող նախագահը։
Օբաման նաև կոչ է արել հանրապետական կոնգրեսականներին և ողջ երկրում Թրամփի կողմնակիցներին թույլ չտալ «ԱՄՆ նորմերի ու ավանդույթների կործանում»։










































