Tuesday, 14 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Վարչապետի պատասխանները նշանակում են, որ իր ձեռքերն ուղղակի կապված են. Ստեփան Գրիգորյան

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հունվարի 13-ին տեղի ունեցած ասուլիսին, մասնավորապես վարչապետի մեկնաբանություններին՝ տնտեսական խնդիրների, կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների և նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

– Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի մեկնաբանությունը ղարաբաղյան խնդրի մասին: Այն տպավորությունն էր, որ վարչապետը կարծես այնքան էլ շատ գիտելիքներ չունի հիմնախնդրի, բանակցային գործընթացի և միտումների մասին: Նա ասում է, թե «մեր ինքնասիրությունը, մեր անվտանգությունը, մեր հաղթանակը մենք կարող ենք պաշտպանել, պահպանել համապատասխան բանակցությունների արդյունքում»:
Ընդհանրապես վարչապետը պե՞տք է խորությամբ պատկերացնի Արցախի հարցը:

– Նախ, ուզում եմ ասել, որ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները և նախագահական համակարգից խորհրդարանական համակարգին անցնելը դեռ ժամանակ կա, ուրեմն այսօրվա վարչապետի ֆունկցիաների մեջ ուղղակիորեն չի մտնում Ղարաբաղի խնդիրը: Դեռ ունենք նախագահական ինստիտուտ, որի ենթակայության տակ է գտնվում արտգործնախարարությունը, ուրեմն, կարծես թե, դա վարչապետի ֆունկցիան չի, թեև ամեն մարդ կարող է իր կարծիքն ունենալ:

Բայց Կարեն Կարապետյանի՝ սեպտեմբերին վարչապետ նշանակելուց հետո և՛ հասարակության, և՛ իշխանության մոտ սպասելիքներ կային այլ հարցերի առնչությամբ, օրինակ՝ պայքարել կոռուպցիայի դեմ, ռեալ պայքարել, թուլացնել օլիգարխիան, մենաշնորհները: Հիմա որքան հասկանում եմ՝ նա չի կարող այս հարցերը լուծել, գնում է դեպի Ղարաբաղի հարց: Չեմ կարծում, որ վարչապետը պիտի Ղարաբաղի հարցով զբաղվի այսօրվա համակարգում, նախագահական ուժեղ ինստիտուտի առկայության պայմաններում: Վարչապետը պետք է առաջին հերթին զբաղվի այդ երկու հարցերով, որ նշեցի:

– Ամեն դեպքում գոնե պե՞տք է լավ պատկերացնի հարցը, թե ինչ սկզբունքներով ենք բանակցում, ինչպես ենք պատկերացնում խնդրի լուծումը: Ի վերջո արտաքին քաղաքականությունը ևս կառավարության ծրագրի մի մասն է:

– Այո, իհարկե, արտաքին քաղաքականությունը կառավարության ծրագրի մի մասն է, մտնում է կառավարության ֆունկցիաների մեջ, բայց առաջին հերթին (խոսքը այսօրվա կառավարության և վարչապետի ինստիտուտի մասին է) պիտի զբաղվի արտաքին հարաբերություններին վերաբերող տնտեսական հարցերով: Ինքը կարող է իր կարծիքն ունենալ, նույնիսկ լավ կլինի, որ պատկերացնի, դա ուրիշ խնդիր է, բայց կրկնում եմ՝ մենք դեռ գտնվում ենք նախագահական համակարգում: Միայն ապրիլյան ընտրություններից հետո կսկսվի երկրի տրանֆորմացիան դեպի կառավարման խորհրդարանական համակարգ, որտեղ իրոք կլինի գլխավոր դեմքը երկրում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այսօր վարչապետը այն ֆիգուրան է, որը համակարգում է կառավարության տնտեսական բլոկը: Այսօր դե յուրե նախագահն է նշանակում ուժային կառույցների ղեկավարներին, արտաքին գործերի նախարարին:

– Ի՞նչ ազդակներ ուղարկեց վարչապետը հունվարի 13-ի ասուլիսում՝ կապված տնտեսությունը ծանր վիճակից դուրս բերելու, կոռուպցիայի դեմ պայքարի, արմատական բարեփոխումների հետ: Նա ասում է՝ «կոպիտ գողություն չկա, կա ոչ էֆեկտի կառավարում և ոչ էֆեկտիվ ծախս», մենք իրավապահ չենք, որ «սաղին նստացնենք», «ինձ մլիցա մի սարքեք» և այլն: Ի՞նչ են ցույց տալիս այս հայտարարությունները, նա հակվա՞ծ է պայքարելու կոռուպցիայի դեմ, թե՞ ոչ:

– Այդ պատասխանները նշանակում են, որ նրա ձեռքերն ուղղակի կապված են, ինքը ոչ մի իրական ֆունկցիա չի ստացել, որովհետև երբ մենք ասում ենք՝ օլիգարխիայի, մենաշնորհների դեմ պայքար, նկատի չունենք ինչ-որ մարդկանց ձերբակալել, նստացնել: Խոսքն այն մասին է, որ այն ոլորտները, որտեղ մենաշնորհներ կան, կառավարությունը թույլ տա այլ ընկերությունների մտնել այդ ոլորտները: Դրա մասին է խոսքը: Ոչ ոք չի ասում՝ բռնի-նստացնի: Հակառակը, ես դեմ եմ դրան: Մենք ունենք, օրինակ, շաքարավազի, բանանի, ալյուրի մենաշնորհներ, հիմա կառավարությունը պետք է ամեն ինչ անի, հետևի, և դա մտնում է կառավարության ֆունկցիայի մեջ, որ արհեստական բարձր գներ չլինեն, տարբեր այլ սուբյեկտներ կարողանան մտնել մրցակցության մեջ, ներկրել շաքարավազ, ալյուր, բանան և այլն: Ու քանի որ նա այսպիսի «ցրողական» պատասխաններ է տալիս, ես եզրակացնում եմ, որ ինքը հակված չի պայքարելու կամ ճար չունի պայքարելու: Այդ դեպքում, կարծում եմ ազնիվ կլիներ բաց ասել՝ գիտեք ինչ, ժողովուրդ ջան, ինձ պաշտոն տվեցին, բայց ռեալ ֆունկցիա չունեմ:

Մյուս հարցը՝ գազի գինը: Մի քանի անգամ բարձրացրել եմ այդ հարցը, նորից կրկնում եմ. ինչի՞ հետ է կապված, որ գազի գինը մեզ մոտ ուղիղ երկու անգամ ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում, Ուկրաինայում: Մեզ ինչ-որ «ցրողական» պատասխաններ են տալիս, բացատրություններ են տալիս: Եթե գազի գինը Հայաստանում լիներ 10 կամ 20 տոկոսով թանկ, ես այդ հարցը չէի բարձրացնի: Խնդիրն այն է, որ գինը 100 տոկոսով՝ երկու անգամ բարձր է: Ակնհայտ է, որ դա ստվերային և մենաշնորհային քաղաքականության հետևանք է, որ «Գազպրոմը» այստեղ ունի մենաշնորհներ ու թելադրում է խաղի կանոնները: Ինչո՞ւ չեն զարգացնում այլընտրանք: Ու քանի որ նա այդպիսի պատասխաններ է տալիս, ես հասկացա, որ այս վարչապետը պատրաստ չի պայքարել մենաշնորհների դեմ: Կարող է՝ լիազորություններ չտվեցին կամ ինքը չի կարող, ու չեմ բացառում հիմա այդ բոլոր խնդիրների տեղափոխումը Ղարաբաղի խնդրի դաշտ՝ այդ նպատակն ունի: Պարզ է, չի կարող անել կամ թույլ չեն տալիս անել այն, ինչ իրենից սպասում են, և նա փորձում է դեպի Ղարաբաղի դաշտ գնալ, շեղել հասարակության ուշադրությունը:

– Պարոն Գրիգորյան, ոչ ոք չի ասում, որ վարչապետը ինքը պիտի գնա ու ոստիկանի պես մարդ «բռնի», բանտ նստեցնի, բայց ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ, եթե ոչ օրենքը խախտողին, մենաշնորհային դիրքերը չարաշահողին, կաշառք վերցնողին պատժելով, բանտ նստեցնելով, և ինչպե՞ս դուրս բերել տնտեսությունը այս «ծանր վիճակից», եթե ոչ կոռուպցիան վերացնելով: Կարծես թե, բոլորն էլ ընդունում են, որ տնտեսության հիմնական խնդիրը կոռուպցիան է:

– Ճիշտ եք ասում, բայց այստեղ տարբեր հարցեր կան: Պետությունում կան համապատասխան ինստիտուտներ, օրինակ՝ կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, վարչապետը չպետք է բոլորի ետևից վազի: Նա, որպես վարչապետ, պետք է հանձնարարական տա համապատասխան ինստիտուտին, որ իրենք ուսումնասիրեն՝ օրինակ գազի ոլորտում գները օբյեկտի՞վ են, թե՞ օբյեկտիվ չեն, շաքարավազի գները օբյեկտի՞վ են, թե՞ ոչ: Պետք չի ոչ ոքի բռնել: Եվ այդ ինստիուտները, ըստ իր հանձնարարականների, կսկսեն ուսումնասիրել այդ ոլորտները: Իհարկե, այդպես էլ պիտի անեն, բայց քանի որ հասարակությունը քննադատաբար բարդացնում է մի շարք հարցեր, վարչապետը, այո՛, պիտի ուղղակիորեն կարգադրություններ տա մի շարք հարցերի վերաբերյալ: Այո՛, նա չպետք է ոստիկանին ուղարկի, որ բռնեն, բայց կա համակարգ: Եթե բռնեցին չինովնիկին կաշառքի վրա, համակարգն է սկսում աշխատել. անցկացվում է քննություն, հետո գործը փոխանցվում է դատարաններ և այլն, և այլն: Իրենից չի պահանջվում ամեն մեկի ետևից վազել, իրենից պահանջվում է, որ աշխատեցնի համապատասխան պետական ինստիտուտները: Օրինակ, մենաշնորհների հետ կապված՝ կա համապատասխան ինստիտուտ, որն ուսումնասիրում է՝ այս դաշտում այս գները համապատասխանո՞ւմ են, թե՞ արհեստականորեն բարձր են: Մոտ 10 տարի առաջ ռոումինգի ծառայության գները շատ թանկ էին Եվրոպայում և կային կազմակերպություններ, որոնք հնարավորություն էին տալիս մարդկանց խոսել ռոումինգով, բայց շատ բարձր գներ էին սահմանել, մեկ րոպեն՝ 8-10 եվրո, ու Եվրահանձնաժողովը պաշտոնական որոշում ընդունեց՝ այդ անբարեխիղճ կազմակերպություններին պատժելու՝ տուգանելու մասին, քանի որ այդ կազմակերպությունները Եվրոպայում ունեին մենաշնորհային դիրքեր և դրել էին մաքսիմալ գներ: Ուրեմն թող համապատասխան հանձնաժողովները Հայաստանում ուսումնասիրեն ու տուգանեն «Գազպրոմին», որ «Գազպրոմ Արմենիան» ՀՀ քաղաքացիների գազ է վաճառում երկու անգամ ավելի բարձր գնով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում