Մի քանի տարի առաջ կանադացի Ռոբերտ Բիզոն ուղևորվել է ապրելու Պանամայի մոտ գտնվող փոքր կղզիներից մեկը։ Տղամարդը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ ափը հեղեղված է ջրի դուրս բերած շշերով։ Որոշ ժամանակ անց Բիզոն գտել է պլաստիկե շշերի կիրառման տարբերակ և որոշել դրանցից մի ողջ գյուղ կառուցել՝ օգտագործելով այն որպես հիմնական շինանյութ։ Այս մասին հայտնում է novate.ru-ն։
Բոկաս-դել-Տորո արշիպելագի Կոլոն կղզում շուտով հայտնվել է աշխարհի առաջին գյուղը՝ Plastic Bottle Village-ը, որտեղ տները կառուցված են պլաստիկե շշերից, որոնք տեղավորված են մետաղական հիմնակմախքում։ Ստացված պատերը ծածկվում են բետոնով։
Առաջին տան շինաարության համար ավելի քան 10 հազար շիշ է օգտագործվել։ Տունն ունի լավ ջերմամեկուսացում և չի պահանջում օդորակիչ։ Բացի այդ, այն սեյսմակայուն է։
Ապագա գյուղին հատկացված է 33.5 հեկտար տարածք։ Ծրագրվում է, որ այնտեղ ընդհանուր առմամբ կկառուցվի 90-120 տուն։ Բացի բնակելի տներից, Բիզոն ցանկանում է այնտեղ կառուցել յոգայի պարապմունքների դահլիճ և խանութ։

















































