Թայվանի Տիբեյ գազանանոցում տեղի է ունեցել պանդայի և նրա ձագի՝ Յունան Ցզայ անունով փոքրիկի հանդիպումը: Այս մասին հաղորդում է NTDTV-ն:
Փոքրիկ Յուան Ցզայը ծնվել է հուլիսի 6-ին, սակայն նրան մորից հեռու էին պահում՝ հնարավոր վտանգներից պաշտպանելու համար:
Երբ գազանանոցի աշխատակիցների համար պարզ դարձավ, որ մայր պանդան դրսևորում է իր բնազդները, ձագին ժամանակավորապես հանձնեցին նրան։ Մայրը փոքրիկին միանգամից դրեց իր որովայնին և առաջին անգամ կերակրեց:
Նրանք, սակայն, կարճ ժամանակով են հանդիպել:
Այժմ ձագին կրկին ինկուբատոր են վերադարձրել:











































