Ֆրանսիայում հատուկ ծառայություններն ուղարկվել են Բլուա քաղաք՝ հանդարտեցնելու կալանավորներին, ովքեր ապստամբել են տեղի բանտում:
Հինգ հարկ ունեցող հաստատությունում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ կալանավորներից մեկին մեռած են գտել իր բանտախցում:
Մարմնի քննությունից հետո բժիշկները հայտնել են, որ կալանավորը մահացել է անևրիզմայի հետևանքով, սակայն նման ախտորոշումը չի բավարարել բանտի մյուս բնակիչներին, ովքեր ընդվզել են: Բունտին մոտ 60 կալանավոր է մասնակցում: Նշվում է, որ նրանք աբողջությամբ գրավել են շենքի հարկերից մեկը:
Պատահարի վայրում են գտնվում ոստիկանության և հատուկ ծառայությունների ստորաբաժանումները, հաղորդում է ITAR-TASS-ը:











































