Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին երկու թեկնածուներին՝ հաղորդում է Gazet.ru-ն:
Առաջին գրանցված թեկնածուները դարձել են Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին և Միխեիլ Սալուաշվիլին:
Իրենց թեկնածուների գրանցման համար ԿԸՀ է դիմել չորս կուսակցություն, սակայն նրանցից երեքը դեռ սպասում են հանձնաժողովի որոշմանը:











































