Ժամեր առաջ կայացել է Լեդի Գագայի Applause երգի պաշտոնական տեսահոլովակի պրեմիերան:
Երկար սպասված տեսահոլովակի պրեմիերային ուղեկցել են աղմկահարույց պրոմո-ակցիաները: Երգչուհին փուլ առ փուլ ներկայացրել է գովազդային լուսանկարներ և երգի շապիկը, այնուհետև փողոց է դուրս եկել գունավոր շպարով: Նա տեսանյութ էր հրապարակել, որտեղ երգի տեքստը հայտնվում էր թեժ երեկույթի լուսանկարների վրա և ընդունում էր, որ կկտրի ձեռքը, եթե ելույթ չունենա:
Երգչուհու մարկետոլոգի ջանքերը տվել են իրենց արդյունքը, և այդ տեսահոլովակը լիովին կարելի է համարել սպասումներն արդարացրած։






































