Ամերիկացի դերասան Ջոնի Դեպը դատի է տվել իր մենեջերներին, որոնք համագործակցության 17 տարիներին Դեպի վաստակած 28 մլն դոլար են յուրացրել: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:
Դեպի փաստաբանների տեղեկություններով՝ մենեջերները, որոնք Դեպի հետ են աշխատել 1999-2016 թթ. և նրան օգնել են ֆինանսական և հարկային խնդիրների լուծման հարցում, ապօրինի 28 մլն դոլար են յուրացրել:
«Պրն Դեպն աշխարհի ամենապահանջված և բարձր վարձատրվող դերասաններից է: Բայց նա իր մենեջերների կողմից վարքի կանոնների կոպիտ խախտման զոհ է, որոնք տասնյակ միլիոն դոլարներ հոնորար են ստացել իբր բանավոր պայմանագրի հիման վրա (դերասանի հետ), իսկ գործնականում՝ նրա հաշվին»,- ասվում է իրավաբանների հայտարարության մեջ:
Ջոնի Դեպի խոսքով՝ մենեջերները բացի իր դրամական ունեցվածքը գողանալուց՝ նաև վարել են հարկերի և տուգանքների վճարման ոչ կոռեկտ քաղաքականություն, քանի որ նրանց գործողություների հետևանքով ևս 5,6 մլն դոլար է կորել: Բացի դրանից՝ Դեպի մոտ 10 մլն դոլարը մենեջերները փոխանցել են երրորդ անձանց հաշիվներին՝ առանց դերասանի թույլտվության:
Նշվում է, որ 2016 թ. Դեպը փոխել է իր օգնականներին, նաև փաստաբաններ է վարձել մենեջերների կողմից իրենց դիրքի չարաշահման աստիճանը պարզելու համար:








































