Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Չի բացառվում, որ Պուտինը Ուկրաինայի օրինակով նույն պատժամիջոցները կիրառի նաև Հայաստանի դեմ. ուկրաինացի քաղաքագետ

Ռուսաստանն իր հարևան Ուկրաինայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում՝ ըստ երևույթին, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կնքելու համար: Եթե սկզբում ՌԴ-ն արգելեց ուկրաինական Roshen ապրանքանիշի քաղցրավենիքի ներմուծումը Ռուսաստան, ապա հետագայում պաժամիջոցներն էլ ավելի խորացան:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ուկրաինայի Ալեքսանդր Ռազումկովի անվան տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի («Ռազումկովի կենտրոնի») փոխտնօրեն, Ուկրաինայի ԱԳ նախկին փոխնախարար, քաղաքական վերլուծաբան Վալերի Չալին ևս նշեց,որ պատժամիջոցները կիրառվում են, որպեսզի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու փոխարեն Ուկրաինան անդամագրվի Մաքսային միությանը․ «Իսկապես, այսօր Ռուսաստանի կողմից տնտեսական մեթոդներով ճնշում է գործադրվում Ուկրաինայի վրա: Այդ ճնշումը սկսվեց հուլիսի սկզբից, և նախնական շրջանում մի քանի արտահանողների վրա էր ճնշում գործադրվում, իսկ հիմա Ուկրաինայից Ռուսաստան ամբողջ արտահանումը ռիսկի տակ է: Դե ֆակտո տուժում են ոչ միայն Ուկրաինայի արտահանողներն, այլ նաև ռուսական ընկերությունները, որովհետև հաճախ այդ արտահանումն իրականացվում էր ռուսական տրանսպորտի միջոցով»:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Ուկրաինայի և՛ քաղաքական, և՛ փորձագիտական դաշտում այս կապակցությամբ բազմաթիվ քննարկումներ են անցկացվել և միանշանակ եկել են այն եզրակացության, որ այս ամենը պայմանավորված է Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու ցանկությամբ։ «Ուկրաինայի ԶԼՄ-ները հրապարակել են միջոցառումների ցանկը, որոնց ընթացքում ուսումնասիրվելու են այն մեխանիզմները, որոնք հիմա մեր հարևան երկրի կողմից օգտագործվում են Ուկրաինայի քաղաքական գործիչների, Ուկրաինայի նախագահի վրա: Ինչպես էլ դա կոչվի՝ առևտրական պատերազմ, թե Մաքսային միությանն անդամագրելու պարտադրանք, Ուկրաինայում այն ընդունում են որպես հարևան պետության կողմից տնտեսական ճնշում: Հիմա կան խմբեր, որոնք իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում»,- նշեց նա:

Վալերի Չալին նաև նշեց, որ մի կողմից ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու համար, մյուս կողմից էլ՝ Ուկրաինան պատրաստում է Առևտրի համաշխարհային կազմակերպություն բողոք ներկայացնել․«Թեև փաստաթղթերում կա ամրագրված, որ չի թույլատրվում տնտեսական ճնշումն Ուկրաինայի վրա, առայժմ ոչ մի արդյունք, ցավոք սրտի, չկա»:

Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է այս տեսակ պատժամիջոցներ կիրառվեն նաև Հայաստանի նկատմամբ, եթե հաշվի առնենք, որ գրեթե նույն ճանապարհով էլ Հայաստանն է գնում, Վ․ Չալին պատասխանեց. «Հայաստանի դեպքում կասեմ հետևյալը՝ կան տնտեսական սեկտորներ, որտեղ կա մեծ կախվածություն ՝ռուսական շուկա ապրանք արտահանելու իմաստով, և փոխադարձ ներմուծում Ռուսաստանից։ Դա մեխանիզմ է էներգետիկ և տնտեսական ճնշման տեսքով, դա այն է, որից Ռուսաստանն օգտվում է իր արտաքին քաղաքականությունն իրականացնելու համար։ Ես չեմ կարող բացառել ոչինչ: Մյուս հարցն այն է, որ պետք է ցանկացած դեպքում՝ կլինի դա Ռուսաստանի, թե ցանկացած այլ երկրի կողմից, պատրաստ լինել:

Ես, որպես խորհուրդ, Հայաստանի ընկերներիս կասեմ հետևյալը՝ ունեցեք առաջիկայի հաշվարկ, հակաճգնաժամային ծրագիր, որովհետև չնայած որ Ուկրաինային այդ ծրագրերի մասին վաղուց էր հայտնի, նախարարությունների արձագանքը բավականին դանդաղ է: Պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած շրջադարձի, իհարկե՝ ավելի կարևոր է պատրաստվել, քան հետո փաստի առաջ կանգնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում