Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա գտնվում էր երեքշաբթի օրվանից։ Այնտեղ նա ենթարկվել է անոթային վիրահատության։ Այս մասին հայտնում է Repubblica թերթը։
Ինչպես սպասվում է, արդեն այսօր կառավարության ղեկավարը կգլխավորի նախարարների խորհրդի նիստը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեքշաբթի Փարիզ կատարած աշխատանքային այցից վերադարձած Ջենտիլոնին իրեն վատ է զգացել և դիմել Gemelli կլինիկա։ Հետազոտությունից հետո բժիշկները հայտարարել էին վիրաբուժական միջամտության անհրաժեշտության մասին։ Վիրահատությունը կատարվել է երեքշաբթի երեկոյան։











































